Ֆայլի անվանում և դասավորում

Լավ դասավորված կառուցվածքները և ֆայլի համապատասխան անունները դյուրացնում են ֆայլերին հետևելը և դրանք դասավորելը, ինչպես նաև անհրաժեշտ են  IDEP-ի աշխատանքի ընթացակարգի համար: Ֆայլերն անվանելիս կամ դասավորելիս՝ Դուք պետք է հետեւողական լինեք. այնպես դասավորեք, որպեսզի այդ ֆայլերը դյուրությամբ ճանաչվեն և պատշաճ կերպով դասակարգվեն: Տեղեկատուի հստակ կառուցվածք և ֆայլերի անվանման սկզբունքներ կարգավորեք, որոնք հետևում են այս նմուշին՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ ամսաթիվ կամ ծավալ) + եզակի նույնացուցիչի որոշ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of unique identifier): 

Տվյալների կառուցվածքի ապահովում

Ուշադիր մտածեք, թե ինչպես կարող եք լավագույնս կառուցել Ձեր տվյալները՝ սկսած Ձեր ծրագրի ամենավաղ փուլերից: Փորձեք մակերեսային ստորակարգություն (հիերարխիա) պահել (թղթապանակների ոչ խորը ներդրում): Անհատական գրացուցակները կարող են խմբավորվել մի շարք տարբեր չափորոշիչներով, այդ թվում՝ ամսաթիվ, ձևաչափ, ենթահավաքածու կամ որեւէ այլ կատեգորիա, որը լավագույնս իմաստավորում է Ձեր ծրագիրը:

Տվյալների կառուցվածքների որոշ օրինակներ ներառում են կազմակերպում ըստ՝

Ֆայլի անուններ

Ֆայլի անունները պետք է Ձեզ թույլ տան անուններից ճշգրտությամբ ճանաչել ֆայլերը: Ձեր ֆայլերն անվանելու ձևաչափ ընտրեք և հետեւողականորեն օգտագործեք այն: Անվան մեջ ներառեք այն տվյալները, որոնք Ձեզ թույլ կտան Ձեր ֆայլերը զանազանել մեկը մյուսից՝ հետևելով մի նմուշի, ինչպես՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ՝ ամսաթիվ կամ հատոր) + միավորի նույնացուցչի որեւէ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of item identifier):

Ի նկատի ունեցեք, թե ինչպես են տարրերը ընդհանուրից առանձնահատուկի փոխվում: Մի քանի տարրեր, որոնք պետք է ի նկատի ունենալ, ներառում են՝

Մի քանի լավագույն գործելակերպեր (պրակտիկա).

Այլ հուշումներ

Գրացուցակի մեջ ներառեք README.txt ֆայլ , որը կբացատրի անվանման Ձեր ձևաչափը՝ ցանկացած հապավումների կամ գաղտնագրերի հետ միասին, որոնք Դուք օգտագործել եք: Այս փաստաթղթերն օգտակար կլինեն և՛ ծրագրի կամ փորձի ընթացքում, և՛ ապագայում: