Վերանայեք և ստուգեք սկավառակները: Դրանց հպելիս բամբակյա ձեռնոցներ հագեք: Մատնահետքերը կարող են մշտական հետքեր թողնել լաքե սկավառակների վրա:
Սկավառակները միայն ծայրերից բռնեք՝ ձեռքերը հավասար չափով բացված՝ մոտավորապես ժամը 3-ի և 9-ի դիրքով:
Մակերեսի որևէ վնասվածք փնտրեք: Այն սկավառակները, որոնքկոտրված , քանդված կամ շերտատված լինելու նշաններ ունեն, չեն մաքրվի, քանի որ խոնավությունը և ֆիզիկական շփումը կարող են արագացնել անսարքությունը: Ծայրի նվազագույն մաշվածությամբ ցանկացած սկավառակ կարող է մաքրվել, թեև հատուկ ուշադրություն պետք է դարձնել մաքրելու ժամանակ՝ խուսափելու ծայրերը գերհագեցնելուց: Վնասված փոքր, տեղայնացված տարածքներով ցանկացած սկավառակ կարող է մաքրվել՝ չափազանց շատ խնամքով, ուշադիր լինելով՝ խուսափելու վնասված տարածքներից:
Այս փուլի համար մենք կկենտրոնանանք 3 խմբի սկավառակների վրա.
Սա մեզ հնարավորություն կընձեռի կարգավորել սարքավորումը, վերապատրատսում տրամադրել, ամրապնդել գործածությունը և տեխնիկական փորձաքննությունը:
Սկավառակները լվացեք և պարզաջրեք ջրով՝ համապատասխան խոզանակներ և սկավառակները մաքրելու համար նախատեսված «Disc Doctor Miracle Record Cleaner» լուծույթն օգտագործելով: Այս մաքրող նյութը լայնորեն կիրառվում է արխիվների կողմից և համեմատաբար մեղմ է այլ լուծույթների համեմատ, որոնք պատրաստելու համար հատուկ սարքավորումներ են անհրաժեշտ:
Լավ վիճակում կամ մակերեսի աղտոտությամբ սկավառակները, ինչպես օրինակ փոշի, թուղթ կամ բորբոս, կմաքրվեն սովորական ուժգնությամբ լուծույթով:
Արմավաթթվի և ստեարինաթթվի նստվածքով սկավառակները կմաքրվեն ավելացված ուժգնությամբ հեղուկով: Այս տարբերակը մակերեսային նյութերի ավելի բարձր խտություն ունի: Մաքրող նյութը մինչև 2 րոպե կարող է մնալ՝ նախքան պարզաջրելը: Ձևընկալիչով արտադրված սկավառակների դեպքում մաքրվելու համար հնարավոր է մի քանի անգամ պետք լինի կրկնել մաքրելը:Մակերեսի մնայուն կամ ուժեղ նստվածքների դեպքում անուշադրի սպիրտ կարելի է ավելացնել՝ շատ քիչ քանակությամբ՝ ընդամենը 2-4 կաթիլ:
2 չափաբաժին մաքրող նյութը 1 չափաբաժին թորած ջրի հետ:
Երկու լուծույթների ուժգնության միջև եղած որևէ շփոթությունը կանխելու նպատակով, ավելացված ուժգնությամբ լուծույթի տարաները հստակորեն նշված են կարմիր կետերով:
Սկավառակները կմաքրվեն մաքուր, հարթ մակերեսի վրա՝ քերծվածքից խուսափելու համար: Փափուկ սիլիկոնե պաշտպանիչ տակդիրներ են տրամադրվում, սակայն սեղանի պլաստմասե ծածկոց նույնպես կարելի է օգտագործել:
Եթե սկավառակը չափից ավելի աղտոտ է և վրան փշրանքներ ունի, զգուշորեն խոզանակեք այն ուղղահայաց դիրքով դեպի ակոսները՝ 2-4” լայն կոնաձև ցցամազ վրձինով:
ՄԱՔՐՈՂ ՆՅՈՒԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ.Սկավառակը դրեք աշխատանքային մակերեսի վրա: Մաքրող նյութը լցրեք թաց մաքրող վրձնի վրա (զանազանվում է մաքրման սև բարձիկով) այնպես, որ գործվածքե մասն ամբողջությամբ ներծծված լինի հեղուկով: Սովորական 12” LP-չափի վրձնի համար 2-3 մլ է առաջարկվում արտադրողի կողմից՝ նախնական թրջելու համար և մոտավորապես կեսից ավելի՝ հաջորդ կողմերի համար: Ավելին անհրաժեշտ կլինի 16” սկավառակի համար:
Հեղուկով ներծծված վրձինը թեթևակիորեն ողջ սկավառակով մեկ տարածեք՝ ողջ մակերեսը թրջելու համար: Խուսափեք ձայնապնակի պիտակը թրջելուց:Այնուհետև ակոսված տարածքի 1/3-ը մաքրեք՝ վրձինը երեք անգամ առջև հետև տանելով: Վրձնի վրա բավարար չափով ճնշում գործադրեք՝ ճիշտ շփում ապահովելու համար՝ առանց բարձիկը ակոսների մեջ տրորելու: Հեղուկի շարժումները մաքրում է ակոսի պատերը: Վրձինը պարզապես օգնում է, որպեսզի հեղուկը շարժվի այդ հատվածում: Վրձնի վրա բավարար չափով հեղուկ պետք է լինի՝ շարժվող վրձնի առջևում փոքրիկ ջրփոս ապահովելու համար: Մաքրումը առաջ գնալու հետ միասին այս ջրփոսը պտտեցրեք այդ տարածքում:
Երբ մաքրումն ավարտվի, հեղուկի մեծ մասը հեռացրեք՝ այն մաքրող վրձնի մեջ հավաքելով, երբ Դուք այն թեթևորեն սկավառակի մակերեսով սահեցնում եք: Բամբակյա կտորով սկավառակից հեռացրեք մնացած հեղուկը: Մաքրող նյութի մնացած մասը հեռացրեք վրձնից՝ մաքրող բարձիկի վերին մասը լավ քամելով ատամի մաքուր խոզանակի պլաստմասե բռնակով կամ պլաստմասե քերիչով: Ձայնապնակը երբեք ամբողջովին մի չորացրեք՝ այն կտորով կամ թղթով տրորելով մաքրելով, քանի որ այն խանգարումներ է առաջացնում:
ՊԱՐԶԱՋՐԵԼԸ. Մաքուր տարայից երկրորդ թաց վրձինը թորած ջրով ներծծեք: Ջուրը տարածեք սկավառակի վրա՝ մաքրող նյութի ավելորդ մնացուկները հեռացնելու համար՝ օգտագործելով այն նույն մեթոդը, ինչը կիրառեցիք մաքրող նյութի կիրառման փուլում: Խուսափեք պիտակը թրջելուց: Պարզաջրելու մնացած ջուրը քառակուսի բամբակյա կտորով հեռացրեք ակոսներից: Օգտագործեք թեթևակիորեն խոնավացրած կտորը՝ զգուշորեն մաքրելու պիտակը:Մնացած ջուրը մշտապես հեռացրեք պիտակներից՝ թեթևակի թփթփացնելով, այլ ոչ թե սրբելով:
Մաքրման և ջրի համար օգտագործված վրձինները և չորացնող նյութերը առանձին պահեք: 3 առանձին լրակազմ պետք է օգտագործվի՝ սովորական ուժգնությամբ մաքրման, ավելացված ուժգնությամբ մաքրման և ջրի համար: Հնարվոր է, որ Դուք ցանկանաք պիտակ փակցնել վրձինների վրա՝ չշփոթելու համար:
ՉՈՐԱՑՆԵԼ. Հակառակ կողմը մաքրելուց և պարզաջրելուց հետո թույլ տվեք, որ ձայնապնակն ամբողջությամբ չորանա (3-6 րոպե)՝ կախված խոնավությունից և օդի հոսքից՝ նախքան թվայնացնելը կամ պահեստավորելը: Օգտագործեք ամաններ չորացնող պլաստամսե կախարան կամ նման մի բան:
Նախքան սկավառակը նավագարկչի վրա նվագարկելը, կատարեք հետևյալ նախապատրաստությունները.
Ձեր նվագարկիչը հավասարեցրեք: Կարգաբերեք նվագարկչի ոտքերը՝ դրանք ավելի ցածր/բարձրի դարձնելով՝ ինչպես անհրաժեշտ է՝ համոզվելով, որ հավասարեցման բշտիկները կենտրոնացված են:
Նախապատրաստեք սկավառակի մակերեսը: Սկավառակի վրա դրեք հաստ ռետինե կտորը, այնուհետև դրեք 16” ալյումինե հենարանը՝ ռետինե կտորի ամենավերևում: Վերարտադրման ընթացքում սա կաջակցի սկավառակի ողջ մակերեսին:
Ստուգեք, թե արդյոք ձայնապնակը հարթ պառկած է, հատկապես կենտրոնը՝ առանցքին մոտ: Եթե անհրաժեշտ է, օգտագործեք ձայնապնակի քաշը կամ սեղմիչ՝ հաստատուն դարձնելու սկավառակի կենտրոնը՝ առանցքին մոտ:
Ասեղնակի մեմբրանի (tonearm) և քարթրիջի հավասար դիրքն ստուգելու համար՝ օգտվեք սովորական գրանցող/վերարտադրող ծայրից, որը հարմար է քարթրիջին: Shure M44-7 քարթրիջի համար օգտագործեք Shure N44-7 փոխարինման գրանցող/վերարտադրող ծայր: Հատուկ չափով հարմարեցված գրանցող/վերարտադրող ծայրերը, որոնք փաստորեն օգտագործվում են փոխանցման համար, ըստ պատվերի արտադրվում են «Expert Styli»-ի կողմից՝ Միացյալ Թագավորությունում. Դրանց արտադրման համար 6-8 շաբաթ է պահանջվում: Դրանք շատ դյուրաբեկ են և դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:
Գրանցող/վերարտադրող ծայրերի հետ պատշաճ վարվելու ուղեցույցներ.երբեք ուղղակիորեն մի բռնեք գրանցող/վերարտադրող ծայրերը մետաղյա բաղադրամասերով՝ ոչ իրական ասեղը և ոչ էլ լծակը: Ուշադիր բռնեք պլաստմասե կազմարկման կողմերից, երբ տեղադրում կամ հանում եք քարթրիջը:
Այնուհետև տեղադրեք քարթրիջը: Մեկ ձեռքով բռնելով ասեղնակիր մեմբրանի փողը, իսկ մյուս ձեռքով փողի կողպեքի մեջ տեղադրեք քարթրիջը և նվագարկչի գլխիկի կազմարկումը: Կողպեքի օղակը ժամացույցի հակառակ ուղղությամբ պտտեցրեք, մինչև որ նվագարկչի գլխիկը ապահով կերպով մտած լինի ասեղնակիր մեմբրանի մեջ: Ասեղը դրեք ձայնապնակի վրա: Ասեղն առջևից նայեք և համոզվեք, որ ասեղն ուղղահայաց է ձայնապնակի մակերեսին: Լապտեր օգտագործելով լուսավորեք սկավառակի մակերեսը և հաստատեք, որ քարթրիջը արտացոլվում է որպես մակերեսի ճշգրիտ հայելային պատկեր: Եթե որոշ հարմարեցումների կարիք կա, պարզապես նեղացրեք կողպեքի օղակը և պտտեցրեք քարթրիջ-նվագարկչի գլխիկը, մինչև որ ասեղն ուղղահայաց լինի ձայնապնակի մակերեսին: Այնուհետև կրկին ամրացրեք կողպեքի օղակը:
Ասեղնակիր մեմբրանի բարձրությունը կարգավորեք: «Jelco» (մոդել SA-750L) ասեղնակիր մեմբրանի բարձրությունը վերահսկվում է սեղմված պտուտակով՝ ասեղնակիր մեմբրանի հիմքում: Պտուտակը «Allen» պտուտակաբանալիով բացեք՝ ձեռքով կարգաբերելու ասեղանկիր մեմբրանի սյունը՝ վեր կամ վար: Օգնելու ասեղնակիր մեմբրանը պահել կարգաբերման ընթացքում, օգտագործեք քարտերի հարթակ՝ բարձրություն ստուգելու համար: Քարտերը տեղադրեք ասեղի մեմբրանի օղակի և մեմբրանի ասեղի միջև՝ ավելացնելով և հեռացնելով քարտերը, երբ անհրաժեշտ է՝ բարձրությունը կարգաբերելու համար: Եթե հնարավոր է, ասեղի մեմբրանը պետք է մոտավորապես զուգահեռ լինի սկավառակի մակերեսին: Բացի այդ, քարթրիջի հետևի մասը չպետք է դպի սկավառակի մակերեսին, որը կարող է վնաս պատճառել և աղմուկ հանել: Այս նվագարկչի եզակի հարմարեցված կարգավորումը՝ 16” սկավառակներ տեղադրելու համար, կարող է դժվարացնել ասեղի մեմբրանի զուգահեռ տեղադրումը, քանի որ սկավառակը բարձրացված տակդիր է պահանջում՝ նվագարկման ժամանակ միացման /անջատման կոճակին հպելուցխուսափելու համար: Այս դեպքում ամենակարևոր քայլը ստուգելն է, թե արդյոք քարթրիջըը լավ է տեղադրված:
Ձեր ուղղահայաց կախարանի ուժը ճշգրիտ ստուգելու համար օգտվեք գրանցող/վերարտադրող ծայրի ճնշման չափող գործիքից: Եթե գրանցող/վերարտադրող ծայրի վրա չափազանց շատ ծանրություն լինի, այն կարող է վնասել և՛ սկավառակը և՛ ասեղը: Այս գրանցող/վերարտադրող ծայրերի հետագծող ուժը պետք է լինի 3-3.5 գրամի միջև:
Երբ նվագարկչի գլխիկի հավաքակցումը տեղում է, իսկ ասեղակիր մեմբրանը ազատ, ասեղնակիր մեմբրանի հավասարակշռող մեխանիզմը կարգաբերեք՝ պտտեցնելով հետևի հատվածն այնքան, մինչև որ ասեղնակիր մեմբրանը հայտնվի հավասարակշռված վիճակում՝ ձայնապնակի կամ տակդիրի վերևում: Թույլ մի տվեք, որպեսզի այս կարգաբերման ընթացքում ասեղն ընկնի տակդիրի կամ նվագարկչի սկավառակի վրա: Դուք կարող եք վնասել ասեղի ծայրը: Այժմ, ուշադիր բռնեք ասեղնակիր մեմբրանը մեկ ձեռքով՝ մինչ կպտտեցնեք համարակալված օղակը հավասարակշռման մեխանիզմի առջև՝ մյուս ձեռքը “0” կարգավորման վրա: Այնուհետև, առանց հպելու համարակալված օղակին, հետևի հավասարակշռված մեխանիզմը պտտեցրեք, մինչև ասեղի ցանկալի ճնշման ցուցմունքը ցուցասարքի գծի կողքը հայտնվի՝ ասեղնակիր մեմբրանի խողովակի վերևում:
Ճնշումը հաստատելու համար գրանցող/վերարտադրող ծայրի ճնշման չափող գործիքը տեղադրեք սկավառակի մակերեսին՝ v-ի նման կտրվածքով՝ առանցքի դիմաց:Հակասահելու ընտրանքը “0”-ի կարգավորեք: Չափող գործիքի վրա սահելու քաշը 5 գրամի կարգավորեք: Ուշադիր իջեցրեք ասեղնակիր մեմբրանը և քարթրիջը “Times 2” ակոսի մեջ: Սպիտակ սլաքները պետք է ծայրը ծայրին հավասարեցվեն տեսարանի հայելու մեջ: Հետագա կարգաբերումներ կատարելու համար՝ ուշադիր բարձրացրեք գրանցող/վերարտադրող ծայրը և նվազեցրեք/ավելացրեք հետագծող ուժը, եթե անհրաժեշտ է: Այնուհետև իջեցրեք գրանցող/վերարտադրող ծայրը չափող գործիքի մեջ՝ քաշը կրկին ստուգելու համար: Դուք պետք է հաստատեք այս չափումն ամեն անգամ, երբ որևէ փոփոխություն եք կատարում ասեղնակիր մեմբրանի քաշի հետ:
Ողջ սարքավորման հոսանքը պետք է կապակցվի հետևի լարման կարգավորիչի անցքերին:Հոսանքին միացնելիս նախ միացրեք լարման կարգավորիչը:
Այնուհետև միացրեք նախաուժեղարարը, թվայինը անալոգ փոխարկիչին և նվագարկիչը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ անալոգայինից թվային փոխարկիչն ինքնաբերաբար կմիանա:
Միացրեք դյուրակիր համակարգիչը (laptop): Նոր MacBook Pro-ի միացման կոճակը Հպման վահանակի կողքին է և ընդգրկված է “Touch ID” սենսորում: Սեղմեք «Touch ID»-ն՝ Ձեր Mac-ը միացնելու համար:
Նվագարկչի պտտեցրեք միացման/անջատման բռնակը բերեք «միացման» դիրքի:
Ծանոթագրություն. Երբ նվագարկիչը միացած է, Դուք պետք է հեռացնեք միացման/անջատման կազմը՝ 16” սկավառակները նվագարկելու համար. 16” սկավառակն ամբողջությամբ կգրավի այս տարածքը: Մեղմորեն հպեք կոճակին՝ բարձրացնելու և ապահով տեղում պահելու համար:
Դիմադրությոնւը կարգավորեք 47K ohm-ի
Հաստատեք, որ “Phono Select” կոճակը ՄԻԱՑԱԾ ընտրանքին է սեղմված:
Հաստատեք, որ +20 dB և «Line In» կոճակները ՉԵՆ ընտրված:Դրանք պետք է բարձրացված և դուրս ելած լինեն, այլ ոչ թե ներս սեղմված:
Հաստատեք, որ «Rumble Filter» և «Effect Loop» կոճակները ՉԵՆ ընտրված: Դրանք պետք է դուրսելած լինեն, այլ ոչ թե ներս սեղմված:
Հավասարացուցիչի համապատասխան կարգավորում ընտրեք: Նայեք ցանկին, որն առկա է ձեռնարկի 5-րդ բաժնում:«Universidad del Aire» շարքի համար, որոնք թողարկվել են 1949-1960թթ., հավասարեցման ամենահավանական թեքությունը, որն օգտագործվում էր,«RIAA»-ն էր, հատկապես 1954թ.-ից հետո արված ցանկացած ձայնագրման համար: Հավաքածուի ավելի վաղ արված ձայնագրությունների համար հնարավոր է, որ ցանկանաք փորձել «AES»-ը:
Վերարտադրման ժամանակ աղմուկը նվազեցնելու համար նախաուժեղարարն օգտագործելու համար սեղմեք«IN»-ը՝ և՛ Stereo/Mono և՛ Lateral/Vertical ընտրանքային կոճակներում, որոնք տեղադրված են «Process» կոճակների ներքո: Երբ այս կոճակները ՄԻԱՑՎՈՒՄ են, «Mono»և «Vertical»-ն ընտրվում են:
«Mono Mix dial»-«ը դեպի ձախ և աջ տեղաշարժեք, ինչպես որ անհրաժեշտ է նախնական վերարտադրման ժամանակ՝ ընտրելու այն կարգավորումը, որում ամենաքիչ քանակությամբ ծրագրային նյութ կարող է լսվել: Սա կերաշխավորի, որ վերարտադրման ժամանակ աղմուկը նվազի: Երբ «Mono Mix dial»-ը ճիշտ դիրքով կարգավորվի, կրկին սեղմեք «Stereo/Mono»և «Lateral/Vertical» ընտրանքի կոճակը, այս անգամ երկու կոճակն էլ պետք է բարձրացվեն և ԴՈՒՐՍ ելած լինեն՝ «Stereo» և«Lateral» վերարտադրումն ընտրելու համար: Ծրագրի նյութն այս հատվածում պետք է լսվի նվազած աղմուկով:
Ստուգեք, որ «Gain» բռնակը «0»-ի կարգավորված լինի:
Ե՛վ Variable-ի (փոփոխական)/Calibrated-ի(տրամաչափված)փոխարինումը կարգավորեք Calibrated-ի (տրամաչափված):
«Gain»փոխարկիչը փոխարինեք «0»-ով:
Ներածումը «D3»-ում կարգավորված լինելով նվագարկչի վերարտադրումը կարելի է լսել բարձրախոսներով/ականջակալներով:
Երբ ներածումը կարգավորված է«U»-ում, համակարգչի թվային աուդիոյի վերարտադրումը կարելի է լսել բարձրախոսներով/ականջակալներով:
Արձանագրման սկավառակները ստանդարտացված ձևով չեն ձայնագրվել: Կտրող հաստիքի չափերը ժամանակի ընթացքում փոփոխվել են: Լրացուցիչ գործոնները, ինչպիսիք են ձայնագրող ինժեների փորձառությունը կամ այն, թե ձայնագրություններն ինչպես են ժամանակի ընաթցքում լսվել, բոլորը ի վերջո ազդում են Ձեր հավաքածուի վերջանական ձայնագրության որակի վրա: Դուք կրճատված էլիպտիկ (ET) գրանցող վերարտադրող ծայրերի մատչելի խումբ ունեք (2.0 mils-ից 3.2 mils) և պետք է ընտրեք մեկը, որը ձայնագրության ձայնն ամենաընդունելին կդարձնի: Ձեր ձայնագրման ձայները կամ երաժշտությունը հատկապես «ճի՞շտ» են հնչում:
Սկսեք ստուգել 8 ET-ով: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափը միտում ունի աշխատելու տարբեր տեսակի սկավառակների հետ: Չափը մենք պետք է մեծացնենք կամ փոքրացնենք՝ կախված սկավառակի մաշվածությունից և վիճակից: IHC-ով Վաղ ստուգումների փոխանցումների ժամանակ 5 ET-ը մեծամասամբ լավագույն հնչողությունն ուներ:
Եթե սկավառակն ինչ-որ ձևով մաշված է, 0 կամ 2.3 mils գրանցող/վերարտադրող ծայրը կարող է ավելի լավ աշխատել:
Հիշեք, որ փոխանցման գործընթացի ամենասյուբեկտիվ քայլը գրանցող/վերարտադրող ծայրի ընտրությունն է: Որոշ ինժեներներ մանրադիտակ են օգտագործում, մյուսները իրենց լսողական փորձառությունն են օգտագործում: Միացյալ Նահանգերում վերջերս George Blood-ի և Marcos Sueiro Bal-ի կողմից փաստաթղթերով հիմնավորված քանակական հետազոտությունները մատնանշում են, թե ինչպես նույնիսկ փորձառու տեխնիկների միջև տրված ձայնագրման համար գրանցնող/վերարտադրող ծայրի համաձայնեցված եզակի չափ գոյություն չունի: Հանգստացեք և լսեք. վստահեք Ձեր ականջներին:
16” ռադիո արձանագրման սկավառակները նվագարկում են 33 1/3 rpm-ում: Ավելի փոքր սկավառակները կարող են նվագարկել 78 rpm կամ 33 1/3-ում:
Սովորաբար նվագարկչի արագությունները ստուգվում են՝ դիտարկելով այն կետերը, որոնք առկա են սկավառակի երկայնքով: Քանի որ այս նվագարկիչը ձևափոխվել է՝ 78 rpm-ում նվագարկելու համար, կետերն այլևս վեարտադրման արագության ճշգրիտ ներկայացուցիչը չեն:
Ի նկատի ունեցեք, որ այս նվագարկչի լռելյայն արագությունը կարգավորված է 45rpm-իա, այլ ոչ թե 33 1/3rpm-ի:
Բացեք Adobe Audition-ը
Անցում կատարեք File > New > Audio File
«File Name»-ի համար եզակի նույնականացուցիչ ներառեք
«Sample Rate»-ը 96,000 Հց-ի կարգավորեք
«Channels»-ը Stereo-ի (ստերեո) ընտրանքում կարգավորեք: Նույնիսկ մոնո ձայնագրությունների դեպքում Դուք կցանկանաք ձայնը կորզել երկու պատերից՝ պահպանման գլխավոր ֆայլի համար: Ստերեո ալիքները կարող են ավելի ուշ փոխվել մոնո աուդիո ֆայլերի, եթե պահանջվի:
«Bit Depth»-ը 24 բիթի կարգավորեք
Նախքան որևէ սկավառակ թվայնացնելը, ձայնագրություն մի հատվածը նվագարկեք՝ հավասարեցման ճիշտ կորություն և գրանցող/վերարտադրող ծայրի լավագույն չափ հաստատելու համար:
Գրանցող/վերարտադրող ծայրն զգուշությամբ իջեցրեք սկավառակի վրա և սեղմեք «Start/Stop» (Սկսել/դադարեցնել)կոճակը նվագարկչի վրա՝ վերարտադրումն սկսելու համար: Սեղմեք «Record»(Ձայնագրել) պատկերակին (կարմիր շրջանակով) Adobe Audition Editor-ի պատուհանին: Դուք նաև կարող եք դրա փոխարեն «Shift + Space Bar» դյուրանցումն օգտագործել:
Դիտեք չափը և համոզվեք, որ ձայնագրող աուդիոյի մակարդակները 0 dBFS-ից (դեցիբել) չեն բարձրանում:
Երբ որ Ձեր գրանցող/վերարտադրող ծայրի չափը և EQ-ն ընտրվեն, գրանցող/վերարտադրող ծայրը տեղադրեք ձայնագրման սկզբում: Սեղմեք «Record» պատկերակը Adobe Audition-ում: Նվագարկիչում սեղմեք «Start» (սկսել):
Աուդիոն կսկսի ձայնագրվել:
Երբ սկավառակն ավարտի վերարտադրումը, սեղմեք ստեղնաշարի բացատի կոճակը կամ սեղմեք քառակուսի «Stop» պատկերակին՝ փոխանցումն ավարտելու համար: Նվագարկչում վերարտադրումը դադարեցնելու համար նախ սեղմեք «Start/Stop» կոճակը: Այնուհետև ուշադրությամբ բարձրացրեք ասեղնակիր մեմբրան և տեղափոխեք այն՝ ապահով կերպով այդ կողմում թողնելու համար: Եթե լռության մեծ հատվածներ կան սկզբում կամ վերջում, հնարավոր է, որ ընտրեք ֆայլի վերջավորությունները:
Աուդիոն կտրելու համար նվագարկման ընթացիկ դիրքի սլաքը(playhead) տեղադրեքայնտեղ, որտեղ որ ցանկանում եք, որ հոլովակն սկսի և մուտքագրեք «I» կարգավորելու «In» կետը: Այնուհետև նվագարկման ընթացիկ դիրքի սլաքը (playhead) տեղադրեք այնտեղ, որտեղ որ ցանկանում եք, որ հոլովակն ավարտվի և մուտքագրեք «O» կարգավորելու «Out» կետը: Ժամագոտու ընտրված տարածքը կսպիտակի: Չընտված մասերը եզրատելու համար կա՛մ օգտագործեք դյուրանցումը [Command] + [T] կամ ընտրեք Edit > Crop ընտրանքը:
Երբ որ աուդիո ֆայլը կտրվի, Դուք կարող եք պահել ֆայլը: Ընտրեք File > Save As -ը_և գլխավոր ֆայլը պահեք՝ օգտագործելով ֆայլի համար նախատեսված Ձեր կողմից ընտրված եզակի նույնականացուցիչը:
Բացեք պահպանման գլխավոր ֆայլը, որն ստեղծել եք: Լսեք աուդիո ֆայլի սկիզբը, մեջտեղի հատվածը և վերջը: Համոզվեք, որ այն նվագարկում է և անոմալիներ չկան:.
Jelco DIN to Phono and Ground մալուխ
BNC/RCA Փոխարկիչ
TRS to XLR մալուխ
AES/EBU մալուխ
IEC power մալուխ
C7 կցորդիչ
RCA մալուխ
28v Meanwell հոսանքի մատակարարում KAB նախաուժեղարարի համար
Groundling փոխարկիչ
USB to USB-C փոխարկիչ
Ջրի թորման սարք
Մաքրման ԹԱՑ վրձիններ 12” և 45 սկավառակների համար
ՉՈՐ վրձին՝ դոճախեժերի, լաքերի և ադամանդի վերջնական մաքրման համար
3” կտրող եզրատող ներկի վրձին՝ ծանր նյութերը մաքրելու համար
«Disc Doctor» մաքրող լուծույթ (սովորական և ավելացված տարբերակները)
«Shure»գրանցող/վերարտադրող ծայրի ուժը չափող գործիք
«Shure N44-3»սովորական 78 գրանցող/վերարտադրող ծայր
Փորձագիտական գրանցող/վերարտադրող ծայրեր՝ 2.1 mils, 2.3 mils, 2.5 mils, 2.8 mils, 3.0 mils, 3.2 mils
Jelco SA-750L ասեղնակիր մեմբրան
«Allen»պտուտակաբանալի՝ ասեղնակիր մեմբրանի կազմի պտուտակը կարգաբերելու համար
Նախաուժեղարար KAB Souvenir EQS MK12
Լարման կարգավորիչ Fuhrman M-8X AR